Եվրամիությանն անդամակցելը Հայաստանի գործն է և նրա ինքնիշխան իրավունքը՝ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ինչպես նրանք որոշեն, այդպես էլ կլինի։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է, իսկ մեր իրավունքն է որոշել այն արտոնությունների հարցը, որոնք Հայաստանը կկորցնի, եթե մերձենա ԵՄ-ի հետ»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։               
 

Մեկնարկել է Եվրոպայի առաջնությունը

Մեկնարկել է Եվրոպայի առաջնությունը
27.06.2012 | 22:38

Այսօր Հելսինկիում (Ֆինլանդիա) տրվել է թեթև աթլետիկայից Եվրոպայի հերթական առաջնության մեկնարկը: Մրցությանը Հայաստանը ներկայացված է հինգ մարզիկով` նիզականետորդներ Մելիք Ջանոյան ու Քրիստինե Հարությունյան, վազորդ Ամալյա Շառոյան (400 մետր), հեռացատկորդներ Վարդան Փահլևանյան ու Արսեն Սարգսյան: Վերջին երկուսը վաղը կունենան իրենց մեկնարկները, իսկ առաջին երեքի համար առաջնությունն արդեն ավարտված է: Նրանք չեն հաղթահարել որակավորման փուլը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 5322

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ