Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Վայելքի սեղան

Վայելքի սեղան
28.06.2012 | 00:47

Հունիսի 28

Զուր չանցավ կրթության ու վարժանքի այս ժամանակը։ Ընկճման, ճնշումի ու անկման ժամանակն անցավ. եկել է ժամանակը պայծառորեն արտահայտվելու։ Նոր ուրախությամբ ու զվարթությամբ է լցվում ձեր կյանքը։ Իրոք, Ես ձեզ համար պատրաստել եմ վայելքի մի գեղեցիկ սեղան։ Ընտրիր բարիքների մի վայելուչ սեղան։
Ձեր սրտի խորքից զգում եք, որ արդեն հորդում է ձեր բաժակը. «Անշուշտ, ողորմությունն ու բարությունը մեզ հետ կլինեն` մեր կյանքի բոլոր օրերին, և մենք Տիրոջ տան մեջ կբնակվենք հավիտյան»։

Դիտվել է՝ 6489

Մեկնաբանություններ