Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Հոգևոր լռություն

Հոգևոր լռություն
03.07.2012 | 00:12

Հուլիսի 3

Տեր, սիրում ենք Քեզ ու ցանկանում Քեզ համար ապրել մեր ողջ կյանքը։
Ի՛մ որդիներ. «Երանի նրանց, որ քաղցն ու ծարավն ունեն արդարության, որովհետև նրանք պիտի հագենան»։ Այս է իրական հագեցումը և ճշմարիտ բավականությունը։
Հոգևոր իրողությանց այս լիության մեջ է, որ կարող են բավարարվածություն ստանալ, բուժվել ու հանգստություն գտնել սրտով հիվանդը, նվաղածը և սպառվածը։ «Տեր, ո՞ւմ մոտ պիտի գնանք»։ Դու հավիտենական կյանքի խոսքեր ունես», կասեք նաև դուք։ «Դու սեղան ես պատրաստել մեր առջև»։ Կյանքի հացը, կերակուրը` երկնքից իջած։
Շատ քչերը հասկացան, որ չորս կամ հինգ հազարին կերակրելը պարզ օրինակ էր այն բանի, որ Ես մի օր` իբրև կերակուր, կմատուցվեմ Իմ ժողովրդին։
Մտածեք սպասվող այն հրաշքների մասին, որոնք վաղ թե ուշ պիտի հայտնվեն նրանց, ովքեր Ինձ մոտ են հանգրվանել։ Ոմանց համար այս հարյուրավոր տարիները, Իմ ասածներից ու արածներից շատերը դեռևս ծածկված խորհուրդ են մնում։ Իմ երկրավոր կյանքից շատ բաներ հոգու աչքով դեռևս չուսումնասիրված տարածք են։ Միայն պարզ սրտերին և Ինձ հետ քայլող հոգիներին է, որ այս իրողությունները կարող են հայտնի լինել։ Ես այս բաները պահել եմ իրենց իմաստուն ու խորագետ կարծողներից և հայտնել պարզ տղաներին։
Ձեր հոգին մի ծանրաբեռնեք աշխարհի մեղքով ու տրտմություններով։ Միայն Քրիստոս է, որ կարող է վերցնել այդ ծանրությունները և հաղթանակած դուրս գալ։ Ձեր միջավայրի մարդկանց մեջ փնտրեք միայն նրանց, ովքեր սիրել գիտեն, ովքեր անկեղծ են, ազնիվ ու քաջ։

Դիտվել է՝ 30911

Մեկնաբանություններ