Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Ատլանտիդա՝ այս անգամ Հյուսիսային ծովում

Ատլանտիդա՝ այս անգամ Հյուսիսային ծովում
06.07.2012 | 12:28

Հյուսիսային ծովում Շոտլանդիայի Սենտ Էնդրյուսի համալսարանի փորձագետների հետ աշխատող նավթային ընկերությունների սուզակները ստորջրյա երկիր են հայտնաբերել և անվանել են Բրիտանական Ատլանտիդա: Շոտլանդիայից մինչև Դանիա ձգվող հսկայական տարածքը, որ կոչվել է Դոգերլենդ, մ.թ.ա.18000-5500 թթ. դանդաղ խորասուզվել է, այդ տարածքում տասնյակ հազարավոր մարդիկ են ապրել:

Դիտվել է՝ 3659

Մեկնաբանություններ