Եվրամիությանն անդամակցելը Հայաստանի գործն է և նրա ինքնիշխան իրավունքը՝ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ինչպես նրանք որոշեն, այդպես էլ կլինի։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է, իսկ մեր իրավունքն է որոշել այն արտոնությունների հարցը, որոնք Հայաստանը կկորցնի, եթե մերձենա ԵՄ-ի հետ»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։               
 

ԱՄՆ-ն մտահոգված է Ռումինիայի նախագահի իմպիչմենթի կապակցությամբ

ԱՄՆ-ն մտահոգված է Ռումինիայի նախագահի իմպիչմենթի կապակցությամբ
07.07.2012 | 12:43

ԱՄՆ-ն և եվրոպական երկրները մտահոգություն են հայտնել Ռումինիայի նախագահ Տրայան Բեսեսկուին պաշտոնից հեռացնելու գործընթացի կապակցությամբ։ ԱՄՆ Պետքարտուղարությունը ցանկություն է հայտնել, որպեսզի Ռումինիան, որը ՆԱՏՕ-ում համարվում է Վաշինգտոնի դաշնակիցը, հարգի օրենքի գերակայությունն ու ժողովրդավարության նորմերը։

Նախագահի պաշտոնանկության գործընթացը նախաձեռնել է ընդդիմադիր ձախկենտրոնամետ կոալիցիան։ Այս որոշման օգտին արտահայտվել է 258 խորհրդարանական, մինչդեռ իմպիչմենթին դեմ են ընդամենը 114-ը։
Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո նախագահի լիազորությունները կդադարեցվեն 30 օր հետո։ Այդ ընթացքում Ռումինիայում պետք է կայանա հանրաքվե` նախագահին պաշտոնից հեռացնելու հարցով։
Տրայան Բեսեսկուն Ռումինիայի նախագահն է 2004թ. դեկտեմբերից։ Վերջին շրջանում նրա գործունեությունը տնտեսական ճգնաժամի ֆոնին առաջացրել էր հանրության դժգոհությունը։

Դիտվել է՝ 3899

Մեկնաբանություններ