Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ղրղզստանում նախարարին ձերբակալել են կաշառակերության համար

Ղրղզստանում նախարարին ձերբակալել են կաշառակերության համար
07.07.2012 | 14:38

Դատարանի որոշմամբ ձերբակալվել է Ղրղզստանի սոցիալական զարգացման նախարար Ռավշան Սաբիրովը՝ կաշառք վերցնելու մեղադրանքով։ Ավելի վաղ Սաբիրովին մեղադրանք էր առաջադրվել արտասահմանյան կազմակերպությանը 20 հազար դոլարի դիմաց միջազգային որդեգրման արտոնագիր տրամադրելու համար։ Սաբիրովն ազատվել է պաշտոնից և կգտնվի քննչական մեկուսարանում մինչև օգոստոսի 30-ը։

Դիտվել է՝ 4061

Մեկնաբանություններ