Հուլիսի 9
ՈՒրախ եղիր Ինձնով։ ՈՒրախությունը փոխանցվում է։ Աղոթիր ու վստահ եղիր։ Եթե երկմտում և Իմ սիրո ու նպատակների մասին հարցեր է տալիս մեկը, որ Ինձ ճանաչում է սոսկ իբրև Աստված ու Արարիչ, այդ իր համար առանձնապես մեղք չի համարվում։
Սակայն մեկը, որ ճանաչում է Ինձ այնպես, ինչպես որ դուք եք ճանաչում` իբրև բարեկամ ու փրկիչ մեկը, որ տիեզերքը արարող Աստծուն իբրև հայր է ճանաչում, այդ մեկի համար Իմ նպատակի, Իմ փրկարար ուժի, Իմ մեծ սիրո մասին տարակույս ունենալը իսկապես սխալ է։