ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

3D հասկացության մասին արվեստում առաջինը խոսել է Երվանդ Քոչարը (տեսանյութ)

3D հասկացության մասին արվեստում առաջինը խոսել է Երվանդ Քոչարը (տեսանյութ)
11.07.2012 | 16:18

«Պիկասոն ասում էր, որ միայն ու միայն ժամանակից է վախենում, իսկ Քոչարն ասում էր, որ ժամանակի մեջ պետք է գտնեն իրեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ռեժիսոր, սցենարիստ Ռուբեն Քոչարը:

Նրա` «Երվանդ Քոչար. տարածական նկարչություն» ֆիլմի առանցքում «Քոչարի տարածական նկարչությունը» շարքում տեղ գտած 1927-ի գլուխգործոցներից մեկն է: Այն Հայաստան է բերվել 2011-ին Փարիզի Minotau պատկերասրահից:
Ֆիլմը ներկայացված է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Երևանյան պրեմիերաներ» ծրագրում: Ռուբեն Քոչարի խոսքով, այն լակոնիկ է և հնարավորինս օբյեկտիվ: «Անդրադառնալով նրա գաղափարներից մեկին` նկարչությանը տարածության մեջ, աշխատել եմ լակոնիկ բացատրել 3D հասկացությունը Քոչարի արվեստում: Դա բարդ ընկալելի է, բայց հանճարեղ»,- ասաց նա, նշելով, որ 3D հասկացության մասին արվեստում առաջինը խոսել է Երվանդ Քոչարը դեռ 20-րդ դարի սկզբին:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Տեսանյութ

Yervand Kochar. Painting In Space
Դիտվել է՝ 10840

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ