«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Փրկիչը

Փրկիչը
12.07.2012 | 00:25

Հուլիսի 12

Եթե իսկապես հավատաս, որ Իմ ձեռքն է ձեզ ազատել մահվան խավարից, այնժամ կհամոզվես, որ Իմ միակ նպատակը քեզ լիովին փրկելն ու դնելն է ճանապարհի վրա, որով պարտավոր ես ընթանալ։
Անգամ մարդը խեղդվողին չի ազատում, որպեսզի դնի նրան դարձյալ ավելի վտանգավոր ու խոր ջրերի մեջ։ Այլ հանելով նրան` դնում է ապահով ցամաքի վրա` առողջացնելու ու կյանքին վերադարձնելու համար։ Անհրաժեշտության դեպքում` տուն տանելու։
Ասածից հետևություն արա, թե Ես` քո ազատարարը, ինչեր կարող եմ անել քեզ համար։ Քո ակնկալիքներն իրապես չնչին են Իմ տալու հնարավորության համեմատ։ Տիրոջ ձեռքը մի՞թե կարճացել է, որ չկարողանա գործել կամ չկարողանա փրկել։
Իմ վերջին աղաղակը խաչի վրա այս էր. «Ամեն ինչ կատարյալ է». ավարտվեց, կատարվեց։ Այս աղաղակը նշանակում էր, որ ամբողջ մարդկությունը փրկված է։ Ես կատարում եմ Ինձ վստահած ամեն մի գործ։ ՈՒրեմն, մի՛ վախեցիր, վստահի՛ր։

Դիտվել է՝ 59254

Մեկնաբանություններ