Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Կիևը հայտարարում է իր մտադրությունները

Կիևը հայտարարում է իր մտադրությունները
15.07.2012 | 22:17

2013 թ. ՈՒկրաինան ստանձնելու է ԵԱՀԿ նախագահությունը: Նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ ստանձնելով ԵԱՀԿ նախագահությունը` Կիևը կփորձի մեռյալ կետից շարժել Մերձդնեստրի և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների լուծումը: ՈՒշագրավ են թե մտադրությունը, թե հակամարտությունների հաղթահարման ընթացքին տրված «մեռյալ կետ» գնահատականը: Յանուկովիչը առավելագույն խնդիր համարում է հարցը լուծելը, նվազագույն` խաղաղություն պահպանելը, նա արձանագրել է, որ լավ հարաբերություններ ունի Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ և կարծում է, որ դա կնպաստի առաջընթացին:

Դիտվել է՝ 3867

Մեկնաբանություններ