Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Խաղաղություն

Խաղաղություն
17.07.2012 | 01:41

Հուլիսի 17

ՈՒրախացեք։ Սովորեցնելու շատ բան ունեմ ձեր երկուսին։ Մի՛ կարծեք, թե Ես զրկում եմ ձեզ Իմ ներկայությունից, երբ միայն Իմ ճշմարտությունն եմ հայտնում ձեզ։
Դուք այժմ փոթորկի միջով եք անցնում։ Հերիք է այն, որ Ես ձեզ հետ եմ, հարկավոր պահին ասելու` «Խաղաղվիր, հանդարտվիր»։ Այսպես լռության մատնելու թե՛ քամուն, թե՛ ալիքներին։
Ես ոչ թե փոթորկի ժամանակ, այլ խաղաղ լեռան վրա էր, որ Իմ աշակերտներին սովորեցրի թագավորությանս ճշմարտությունները։
Այսպես կլինի և ձեզ համար. կգա լեռան լանջի ժամանակը, և դուք կհանգստանաք Ինձ հետ և կսովորեք։

Դիտվել է՝ 12124

Մեկնաբանություններ