«ՈՒկրաինան ոչինչ չի արել Իրանի հարցում։ Այն ամենը, ինչ Զելենսկին ասել է մեզ օգնելու մասին, զուտ քաղաքական նպատակներով է, պարզապես փիառի համար։ Նրանք ոչինչ չեն արել»,- MS NOW-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ Զելենսկու հետ ավելի դժվար է գործ ունենալը, քան՝ Պուտինի։               
 

Լավագույն պաշտպանությունը հայրենիքում է

Լավագույն պաշտպանությունը հայրենիքում է
17.07.2012 | 13:46

Պատերազմի ավարտից հետո Չեխոսլովակիայի ռազմական դատարանը հեռակա մահվան էր դատապարտել հունգարացի նացիստ Լադիսլաուս Չիժիկ-Չատարին, բայց նա հասցրել էր ուրիշի անձնագրով փախչել Կանադա, ուր մինչև 1997 թ. զբաղվել է արվեստի գործերի վաճառքով: 1997 թվականին կանադացիները պարզել են նրա ինքնությունը, բայց Չատարին նորից է հասցրել փախչել, և նրա տեղը մնում էր անհայտ: Հոլոքոստի պատմությամբ զբաղվող Սիմոն Վիզենտալի կենտրոնի տեղեկություններով` Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Չիժիկ-Չատարին եղել է Սլովակիայի Կասա քաղաքի ոստիկանապետը և մասնակցել է նվազագույնը 157000 հրեաների սպանության: 97-ամյա հունգարացուն օրերս բրիտանական «The Sun»-ի լրագրողները հայտնաբերել են Բուդապեշտում սեփական երկհարկանի առանձնատանը. նա հրաժարվել է որևէ հարցի պատասխանելուց:

Դիտվել է՝ 3008

Մեկնաբանություններ