Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Սիրիացի փախստականների թիվն աճում է

Սիրիացի փախստականների թիվն աճում է
17.07.2012 | 22:28

Սիրիացի փախստականների թիվը հարևան չորս երկրում, մարտ ամսից սկսած, ավելացել է գրեթե չորս անգամ` հասնելով 112 հազարի: Այս մասին մամուլի ասուլիսում հայտնել է փախստականների հարցերով ՄԱԿ-ի ներկայացուցիչ Էդրիան Էդվարդսը:

Հորդանանում գրանցված է 33 հազար 400 սիրիացի, որի 79 տոկոսն արձանագրվել է միայն վերջին 4 ամիսներին: Թուրքիայում փախստականների թիվը հասնում է 40 հազարի, Լիբանանում` ավելի քան 30 հազարի, Իրաքում` մոտ 8000-ի: Էդրիան Էդվարդսը հայտնել է նաև, որ Սիրիան լքած մարդկանց թիվն իրականում ավելի մեծ է, քանի որ կան բազմաթիվ փախստականներ, որոնք դեռ չեն գրանցվել համապատասխան ծառայություններում:
Ըստ ուսումնասիրությունների, Սիրիայում ներկա սցենարով գործողությունների զարգացման դեպքում մինչև տարեվերջ այդ երկրից փախստականների թիվը կարող է հասնել 185 հազարի:

Դիտվել է՝ 3767

Մեկնաբանություններ