Եվրամիությունը պետք է լուծարվի՝ Х սոցցանցում գրել է ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը։ Նրա խոսքով՝ առանձին երկրների «պետք է վերադարձվի ինքնիշխանությունը, որպեսզի կառավարությունները կարողանան ավելի լավ ներկայացնել իրենց ժողովրդին»։ Առաջին անգամ չէ, երբ միլիարդատերը քննադատում է Եվրամիությունը, այդ թվում՝ մեկնաբանելով դաշինքի անդամ երկրների ներքին գործընթացները։               
 

Արքայական քայլեր

Արքայական քայլեր
20.07.2012 | 13:00

Իսպանիայի թագավորական ընտանիքը պահելու համար հատկացվում է 8,5 միլիոն եվրո, այդ գումարը կրճատվել է 170000 եվրոյով: Թագավոր Խուան Կառլոսը 20000 եվրոյով կրճատել է իր աշխատավարձը, միապետի քայլին հետևել են ընտանիքի մյուս անդամները: Օրենսդրությամբ միապետը իր ծախսերի համար հաշվետու չէ, սակայն իսպանացիները չեն համակերպվում իրենց եկամուտների կրճատման հետ, և միապետը օրինակ է ծառայում իր տնտեսական դժվարություններ ունեցող երկրի քաղաքացիներին:

Դիտվել է՝ 2595

Մեկնաբանություններ