Հայաստանը պետք է հեռացվի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից՝ ասել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։ «Ես նրանց կհեռացնեի. վճարները չեն մուծում, աշխատանքներին չեն մասնակցում։ Եթե խնդրին լուրջ մոտենանք, որպես լուրջ գործընկերներ նրանք պետք է վեր կենան ու դուրս գան։ Սակայն, քանի որ որդեգրել են երկակի դիրքորոշում՝ «դուրս չենք գա, բայց չենք էլ աշխատի», ապա նրանց պետք է հեռացնել»,- հավելել է Բորդյուժան։               
 

Աղոթարան

Աղոթարան
24.07.2012 | 01:57

Մատներիցս հոսող լույսը
Քո մասին է պատմում,
Քո Անունն է անվերջ հոգիս
մրմնջում,
Օրհնության դռները թե մի պահ
հետ գնան,
Ես Քեզ կտեսնեմ, Տեր իմ, հավիտյան:
Դու նայում ես մեզ վերևից, Տեր,
Եվ սպասում բաժին ունենալ մեր
ձեռքբերումներում։

Դիտվել է՝ 6026

Մեկնաբանություններ