Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ալբանիայի նախագահը երդվել է

Ալբանիայի նախագահը երդվել է
25.07.2012 | 13:02

Ալբանիայի խորհրդարանում տեղի է ունեցել երկրի նորընտիր նախագահ Բույար Նիշանիի երդմնակալության արարողությունը: Նիշանին ներկայացնում է Ալբանիայի դեմոկրատական կուսակցությունը: Նախկինում նա ղեկավարել է ներքին գործերի նախարարությունը, ինչպես նաև զբաղեցրել է արդարադատության նախարարի պաշտոնը:
Ալբանիայի նախագահն ընտրվում է խորհրդարանի կողմից 5 տարի ժամկետով: Պատգամավորները Նիշանիի օգտին քվեարկել են հունիսի 11-ին. նա սհացել է պատգամավորական 140 ձայներից 73-ը:
Բույար Նիշանին ծնվել է 1966 թ., ունի իրավաբանական կրթություն:

Դիտվել է՝ 3790

Մեկնաբանություններ