Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Սխալներ

Սխալներ
28.07.2012 | 02:38

Հուլիսի 28

Ես ձեր վահանն եմ։ Աշխարհի տված ոչ մի հարված չի կարող վնասել ձեզ։ Պատկերացրեք, որ ձեր և ամեն տեսակի անարգանքի միջև ամրակուռ վահան կա դրված։ Մտապահեք այս զորավոր զգացումը. արծարծեք ձեր ներսում այնքան ժամանակ, մինչև որ ոչ մի ուժ չկարողանա խաթարել ձեր ներքին խաղաղությունը։ Այս ճանապարհով սքանչելի հաղթանակներ կարելի է շահել։
Երբեմն դուք զարմանում եք, թե ինչու եք շարունակում վրիպել ու սխալներ կատարել այն գործերի մեջ, որոնք ձեռնարկելով` կամեցել եք Իմ կամքը կատարել։
Կասեմ, որ պատահած վրիպումները սխալներ չեն. առանց դժվարինը հաղթահարելու չեք կարող անհրաԺեշտ դասը սովորել. այդ ձախողումներն անհրաժեշտ են փորձառության միջոցով կարևոր գիտելիքներ սովորելու համար։ Պսակը խոստացված է ոչ թե նրան, ով իր ճանապարհն անցնում է առանց արգելքների, այլ նրան, ով հաղթահարում է արգելքներն իր ճանապարհի։
Խաղաղությունը շուտով ապահովելու համար տրված դասը լավ սովորեք` կիրարկելով այն թե՛ իրական կյանքում, թե՛ ձեր սրտերում։ Ճշմարիտ հաղթանակը ոչ թե նեղությունը հաղթահարելն է, այլ հաղթահարելն է ձեր բնության մեջ եղած տկարություններն ու սխալները, որոնք ի հայտ են գալիս նեղության միջոցով։
Իմ չափանիշներից ավելի պակաս չափանիշներ չպետք է ունենաք։
«Կատարյալ եղեք, ինչպես ձեր Երկնավոր Հայրն է կատարյալ»։

Դիտվել է՝ 14563

Մեկնաբանություններ