Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Երախտիք

Երախտիք
31.07.2012 | 02:49

Հուլիսի 31

Տվեք Ինձ ձեր քաջ ու երախտագետ սրտի նվերը։ Սարդն իր մեծությունն ապացուցում է իր այն ընդունակությամբ, երբ կարողանում է ստույգ պատճառներ տեսնել` շնորհակալ լինելու։
Երբ կյանքը ծանրանա, և նեղությունները խռնվեն իրար վրա, այդ ժամանակ բացարձակ կերպով փնտրեք շնորհակալ լինելու պատճառներ։
Զոհաբերությունը` շնորհակալության ընծան, իրոք անուշահոտ խնկի բուրմունք է, որ Ինձ է բարձրանում անգամ բազմազբաղ օրվա միջոցին։
Ամեն կացության դեպքում պետք է փնտրել բաներ, գտնել և շնորհակալ լինել, այնուհետև փնտրելու կամ ճիգ թափելու կարիք այլևս չի լինի, ուրախության ու երախտիքի բերկրանքն ինքնաբերաբար կգա ու կլցվի ձեր սիրող սրտերը։

Դիտվել է՝ 166067

Մեկնաբանություններ