Եվրամիությանն անդամակցելը Հայաստանի գործն է և նրա ինքնիշխան իրավունքը՝ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ինչպես նրանք որոշեն, այդպես էլ կլինի։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է, իսկ մեր իրավունքն է որոշել այն արտոնությունների հարցը, որոնք Հայաստանը կկորցնի, եթե մերձենա ԵՄ-ի հետ»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։               
 

Ֆրանսիայում աճում է գործազրկությունը

Ֆրանսիայում աճում է գործազրկությունը
03.09.2012 | 00:40

Գործազրկությունը Ֆրանսիայում անցել է 10 տոկոսի սահմանը։

Այդ մասին հայտնել է երկրի աշխատանքի և զբաղվածության նախարար Միշել Սապենը։ «Ֆրանսիայում գործազուրկների թիվը գերազանցում է 3 միլիոնը՝ աշխատունակ բնակչության 10 տոկոսը» , - ասել է նախարարը։ Նա նաև ակնարկել է, որ իշխանություններն այս ցուցանիշը չեն դիտարկում որպես արտակարգ իրավիճակ։ Վերջին 1,5 տարվա ընթացքում գործազրկությունը Ֆրանսիայում աստիճանաբար աճում է։

«Գործազրկությունն աճման միտում ունի, սակայն այն կարելի է կասեցնել»,- ասել է Սապենը՝ նշելով, որ այդ նպատակով անհրաժեշտ են ՀՆԱ-ի աճը կարգավորող գործողություններ։ Ֆրանսիայի խորհրդարանն աշխատանքը կսկսի սեպտեմբերի 10-ին՝ նախատեսվածից 2 շաբաթ շուտ, և կընդունի համապատասխան միջոցներ գործազրկության դեմ պայքարի համար։ Օրենսդիրները պետք է քննարկեն լրացուցիչ 150 հազար աշխատատեղ ստեղծելու մասին օրենքի նախագիծը։ Նշենք, որ աշխատաշուկայում կատարվելիք փոփոխությունները նախագահ Ֆրանսուա Օլանդի հիմնական նախընտրական խոստումներից էին։

Դիտվել է՝ 2961

Մեկնաբանություններ