Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Եվ ասֆալտը երգում է

Եվ ասֆալտը երգում է
05.09.2012 | 13:41

Ամառային ասֆալտապատման լայնահուն ընթացքը փառավորեց հոգիներս։ Չհաշված, իհարկե, խցանումներն ու թունդ շոգին քեզ մազութային շոգեհարման ենթարկող ասֆալտաբույրը։ Բայց դե, չկա չարիք առանց բարիքի, մազութաբույրն անցավ, խցանումները նույնպես, մնացին մեզ դեպի պայծառ ապագա տանող ողորկ ու սահուն մայրուղիները։

Սակայն շաբաթը կրկին շրջանցեց ուրբաթին։ Պարզվեց, որ թարմացված մայրուղիները նաև երաժշտական նորամուծությամբ են հանդես եկել։ Բանն այն է, որ դիտահորերի կափարիչները ասֆալտապատումից հետո ինչ-որ դափով տեղահան են եղել և օրն ի բուն շրխկում են։ Շրխկում և ծափ են զարկում, իհարկե, շփվելով մեքենաների անիվների հետ։ Այսպես է մասնավորապես Թումանյան, Տերյան, Բաղրամյան, Շիրազի (վստահաբար նաև բազմաթիվ այլ) փողոցներում։ Սույնի վերաբերյալ ահազանգեցի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչություն։ Լսեցին, զարմացան, զայրացան և խոստացան միջոցներ ձեռնարկել։ Մինչ օրս ձեռնարկում են։ Իսկ ես մտածում եմ, որ գուցե այդպես էլ մնա։ Չէ՞ որ դիտահորերն այս ինքնատիպ թմբկահարությամբ փառաբանում են ասֆալտապատողներին և քաղաքապետարանին։ Մի բան, որը զլացանք անել ինքներս։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 3779

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ