Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

«Խնդիրը չպետք է շահարկել կամ խոսել այդ մասին»,- համոզված է Իշխան Զաքարյանը

«Խնդիրը չպետք է շահարկել կամ խոսել այդ մասին»,- համոզված է Իշխան Զաքարյանը
11.09.2012 | 17:11

Քիչ առաջ ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը փորձեց ճշտել, թե Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն ինչպե՞ս է կառուցում պաշտպանության նախարարության հարևանությամբ գտնվող իր առանձնատունը։ Պատգամավորը նաև վկայակոչեց մամուլում տեղ գտած հրապարակումը, որտեղ Զաքարյանի ընտանիքի անդամներից մեկը հաստատել էր, թե իրենք բավականին տպավորիչ առանձնատուն են կառուցում Նոր Նորքում։ Փաշինյանի կարծիքով` առանձնատան կառուցումը մեծ թափ ստացավ հատկապես Իշխան Զաքարյանի ՎՊ նախագահ դառնալուց հետո։

-Յոթ տարի է` կառուցում եմ։ Ես Վերահսկիչ պալատի նախագահ եմ աշխատում ընդամենը 4 տարի։ Դրա հետ կապված, այո՛, եղել է հրապարակում։ Եվ ո՛չ միայն ես, այլև մարդիկ շատ հստակ պատասխան են տվել և, կարծում եմ, խնդիրը չպետք է շահարկել կամ խոսել այդ մասին։

Դիտվել է՝ 5073

Մեկնաբանություններ