Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Ոչ մի ուրիշ անուն

Ոչ մի ուրիշ անուն
13.09.2012 | 03:00

Սեպտեմբերի 13

Իմ անունը այն զորությունն է, որ վանում է չարը և օգնության կանչում բարի ուժերին։ Չար ոգիները փախչում են «ՀԻՍՈՒՍ» անունը լսելիս։ Երբ տրտմությունն ու թախիծը պաշարում են ձեզ, երբ գիտակցելով ձեր տկարությունն ու անօգնականությունը` սիրով ու երկյուղածությամբ Իմ անունն եք տալիս, Ես անհապաղ պատասխանում եմ այդ կանչին։ «ՀԻՍՈՒՍ»։
Հաճախ գործածիր Իմ անունը։ Տե՛ս, այն որքան նման է մայրիկ բառին, որ ամեն երեխա ասում է։ Նա կանչում է «Մայրիկ», որ մայրը գա և իրեն օգնի, խնամի, իր կարիքները հոգա և դուրս բերի դժվարին կացությունից։ Դուք էլ գործածեք Իմ անունը այդ նույն ձևով. բնական ձայնով, պարզորեն, ինքնաբուխ ու ուժգին ասելով` «ՀԻՍՈՒՍ»։
Օգտագործեք այն ոչ միայն օգնության ու կարիքի դեպքում, այլև արտահայտելու համար ձեր սերը։ Երբ Իմ անունը բարձր կամ ցածր արտասանվի սրտի լռության մեջ, աններդաշնակ մթնոլորտը սիրով ու խաղաղությամբ կհամակվի։ Այն բարձրացնելով` կիմաստավորի ձեր մտածումների ու խոսքի արժեքը։ «ՀԻՍՈՒՍ»։ «Երկնքի տակ չկա ուրիշ անուն, որով կարողանանք փրկվել։

Դիտվել է՝ 8906

Մեկնաբանություններ