Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

«Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժությունը սեպտեմբերի 19-ին կհատի եզրագիծը

«Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժությունը սեպտեմբերի 19-ին կհատի եզրագիծը
17.09.2012 | 17:29

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի մասնակցությամբ «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժությունը, մասնակից բոլոր ստորաբաժանումների ամբողջական ներգրավմամբ, սեպտեմբերի 19-ին կհատի եզրագիծը:

Սեպտեմբերի 17-ին Մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարանում տեղի է ունեցել զորավարժության գլխավոր փորձը` մարտական հրաձգությամբ, որին հետևել են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, բարձրաստիճան զինվորականներ, մասնակից երկրների, ինչպես նաև ՀԱՊԿ քարտուղարության, ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի ներկայացուցիչները և այլք:
Գլխավոր փորձի ընթացքում ստորաբաժանումները ներդաշնակ և փոխհամաձայնեցված փորձարկել են զորավարժության սցենարը: Արդյունքները գոհացուցիչ էին և զորախմբերը գնահատվել են որպես պատրաստ միացյալ ուժերով «Փոխգործակցություն-2012» զորավարժության վճռական փուլին մասնակցելու համար:

Դիտվել է՝ 1611

Մեկնաբանություններ