Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Հայրը տեսնել

Հայրը տեսնել
21.09.2012 | 00:03

Սեպտեմբերի 21

Տեր, Հորը ցույց տուր, և այդ բավական է մեզ (Հովհ. ԺԴ. 8)։

Ի՛մ որդիներ, արդեն երկար ժամանակ է, ինչ Ես ձեզ հետ եմ, ձեզ մոտ գալով` խոսել եմ ձեզ հետ, սակայն դուք դեռ Հորը չեք ճանաչել։
Ձեր Հայրը անսահման տիեզերքի ներդաշնակ կարգը Իր իրավասության տակ պահող Աստվածն է։ Նա այն է, ինչ Ես եմ։ Այն անսպառ սերը, զորությունը, գեղեցկությունը, որ տեսնում եք Իմ մեջ, Իմ Հորից են գալիս։
Եթե այս տեսնեք, ճանաչեք Իմ Հորը և ինձ, ինչպես որ կանք, այդքանն իսկ բավական է ձեզ, որպեսզի իրոք իմաստավորվի ձեր կյանքը և գոհացում պատճառի ձեզ. այս հենց այն է, ինչ հարկավոր է ձեզ։

Դիտվել է՝ 11322

Մեկնաբանություններ