Սեպտեմբերի 22
Տեր մեր, Հիսուս, պաշտում ենք Քեզ։
ՈՒրախ սրտով երգեր երգեք Ինձ։ Երգեք ու բարեբանեք Իմ սուրբ անունը։ ՈՒրախությունը մարդու երախտագետ սրտի տուրքն է` Ինձ ուղղված։ Երբ դուք բարեբանում եք, ուրախության խայտանքը ողողում է ձեր ողջ էությունը, և դուք փոքր-ինչ ավելի եք սովորում երկնային հյուրընկալի ուրախության մասին։