Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Վերադարձիր կրկին

Վերադարձիր կրկին
23.09.2012 | 13:00

Սեպտեմբերի 23

Սա հաստատուն օրենք է` հոգևոր կյանքում գործող։ Դուք պետք է դառնաք Ինձ, մինչև Իմ ներկայության գիտակցումն ունենալը։ Այս վերադարձը կրկին Ինձ դառնալն է, որ պետք է սովորեք անել ամեն պարագայում։ Եթե չեք կարող ուրախ սրտով վերադառնալ, ապա դա թող լինի դարձի թեկուզ տկար առաջարկություն։
Հրաշալի է, երբ այդ լուռ դիմումից բացի, մի այլ բանի կարիք չկա։ Հարկ չկա քո ցանկությունը բարձրաձայն արտահայտելու։ Չկա կարիք ինքնադատապարտումի և ոչ էլ նվերներ բերելու։ Իսկապես հրաշալի է զգալ, որ այսքան պարզորեն կարող եք օգնություն խնդրել. առավել հրաշալի է տեսնել, որ սիրո ճանապարհով ուղարկված այդ օգնությունը տեղ է հասել։
Ոչ միայն օգնություն, այլև սփոփանք և աստվածային մտերմության և ընկերակցության ուրախություն։ Անպատմելի մի մտերմություն, որ իմաստավորում է ձեր կյանքը, լցնում ուրախությամբ ու խաղաղությամբ։
Երբեք մի վախեցեք ու մի հուսահատվեք։ Մոտեցեք Ինձ, և այդ մտերմությունն է, որ կարող է հիմնովին փոխել իրերի կարգը և այդպես` նաև ձեր կյանքը. կարող է տալ ներդաշնակություն և գեղեցկություն, խաղաղություն ու սեր։

Դիտվել է՝ 7913

Մեկնաբանություններ