Եվրամիությանն անդամակցելը Հայաստանի գործն է և նրա ինքնիշխան իրավունքը՝ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ինչպես նրանք որոշեն, այդպես էլ կլինի։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է, իսկ մեր իրավունքն է որոշել այն արտոնությունների հարցը, որոնք Հայաստանը կկորցնի, եթե մերձենա ԵՄ-ի հետ»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։               
 

Իտալիայի վարչապետը հեռանում է քաղաքականությունից

Իտալիայի վարչապետը հեռանում է քաղաքականությունից
26.09.2012 | 12:05

Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտին հայտարարել է, որ 2013թ. գարնանը տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններում չի առաջադրելու իր թեկնածությունը։ Նա նաև հասկացնել է տվել, որ ընտրություններից հետո մտադիր չէ ղեկավարել կառավարությունը։ Այդ մասին Մոնտին հայտնել է Նյու Յորքում, որտեղ ընթանում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան։
Անկուսակցական տնտեսագետ Մարիո Մոնտին Իտալիայի կառավարությունը գլխավորում է 2011թ. նոյեմբերից, երբ երկիրը ֆինանսական ճգնաժամի շեմին էր, և վտանգ կար, որ նա կհայտնվի նույն վիճակում, ինչ Հունաստանը։ Սակայն կառավարության ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Իտալիայի տնտեսությունը կայունացավ, և բացասական կտրուկ զարգացումների սցենարն այստեղ քիչ հավանական է։

Դիտվել է՝ 2790

Մեկնաբանություններ