Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Հանձնարարական` դպրոցներում ուսումնաօժանդակ նյութերի վաճառքը բացառելու վերաբերյալ

Հանձնարարական` դպրոցներում ուսումնաօժանդակ նյութերի վաճառքը բացառելու վերաբերյալ
29.09.2012 | 19:27

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանձնարարական է ստորագրել` ուղղված ՀՀ ԿԳ նախարարության ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններին` ՀՀ պետական հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում աշխատանքային տետրերի, օրագրերի և այլ ուսումնաօժանդակ նյութերի վաճառքը բացառելու վերաբերյալ: Այս մասին հաղորդում են նախարարությունից։
Միաժամանակ նախարարը համապատասխան գրություններով դիմել է նաև Երևանի քաղաքապետին և ՀՀ մարզպետներին` նման հանձնարարականներ տալ իրենց ենթակայության ուսումնական հաստատությունների տնօրեններին:
Հիշեցնենք, որ հանրապետությունում գործող 1396 դպրոցներից ՀՀ ԿԳՆ ենթակայության են ընդամենը 132 ուսումնական հաստատություններ:

Դիտվել է՝ 1552

Մեկնաբանություններ