Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Օրհնյալ ապահովություն

Օրհնյալ ապահովություն
03.10.2012 | 00:31

Հոկտեմբերի 3

Արդարության գործերը խաղաղությամբ պիտի կատարվեն, արդարությունը անդորրություն պիտի հաստատի, հույս ունեցողները հավիտյան պիտի մնան (Ես. ԼԲ. 17)։

Հանգիստ եղեք և իմացեք, որ Աստված եմ։ Երբ հոգին ձեռք բերի այս անդորրությունը, միայն այն ժամանակ ճշմարիտ գործ կկատարվի. միտքը, հոգին ու մարմինն իրապես կզորանան` տոկալու և հաղթելու համար։
Արդարության գործը խաղաղությունն է. այսինքն` ապրել արդար կյանքով, ապրել միայն Ինձ հետ։ Այսօրինակ կյանքն է, որ ապահովություն է գտնում և համակվում անդորրությամբ։
Ապահովությունն այն հանգստությունն է, որ ծնվում է Ինձ վրա ունեցած ձեր մեծ վստահությունից և հաստատվում փրկելու ու պահպանելու Իմ խոստումի ու զորության վրա։ Ձեռք բերեք այս հանդարտությունը և ամեն գնով պահեք այն։ Հանգստացեք Իմ մեջ։ Ապրեք Իմ մեջ` հանդարտ, լուռ, ապահով, այսինքն` խաղաղ կյանքով։

Դիտվել է՝ 9416

Մեկնաբանություններ