Փարիզում Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՈՒկրաինայում ստեղծված իրավիճակը քննարկել է ԱՄՆ նախագահի հետ կայացած հեռախոսազրույցում՝ ասված է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ։ Մակրոնը ներկայացրել է Փարիզում նախագահ Զելենսկու այցի ընթացքում տեղի ունեցած քննարկումների մանրամասները՝ գրում է Le Monde-ը։               
 

Սիրիան ընդլայնում է հակաահաբեկչական գործողությունները

Սիրիան ընդլայնում է հակաահաբեկչական գործողությունները
03.10.2012 | 11:49

Սիրիական բանակը Դամասկոսի մատույցներում ընդլայնում է հակաահաբեկչական գործողությունները։ Երեքշաբթի Դամասկոսից 45 կմ արևմուտք՝ Զաբադանի լեռնաառողջարանի մոտակայքում, և Յաբրուդ քաղաքում կառավարական ուժերը հարված են հասցրել ապստամբների բազաներին: Թեժ մարտեր են ընթացել նաև Արևելյան Գուտայի շրջանում:
Սիրիայի իշխանությունները նոր ուժեր են մտցնում նաև Հալեպ, որտեղ մարտերը շարունակվում են: Լրատվամիջոցները հաղորդում են, որ Հալեպի շրջան է այցելել նախագահ Բաշար Ասադը:
Սիրիայի իշխանությունները տեղեկացնում են վերջին շրջանում ավելի քան 670 հազար սիրիացի լքել է տները՝ խուսափելու համար ծայրահեղականների հարձակումներից։

Դիտվել է՝ 2175

Մեկնաբանություններ