Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Հետախուզվում էր թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով

Հետախուզվում էր թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով
03.10.2012 | 12:29

Ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, հոկտեմբերի 2-ին, ժամը 12.30-ին, Երևան քաղաքի Քանաքեռի գերեզմանատան տարածքին կից ժամանակավոր տնակ-կացարանից բերման է ենթարկվել 1966 թ. ծնված Վարդան Ա.-ն, որը 2003 թ. սեպտեմբերի 27-ից հետախուզվում էր առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով:

Դիտվել է՝ 1408

Մեկնաբանություններ