Վերջերս Հայաստանի հայրենասեր հասարակությունն իրապես ուրախացավ։ «Ազգային համաձայնություն» ընդդիմադիր կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն ապրիլի 3-ին մամուլի ասուլիս հրավիրեց ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց։
ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՄԽ) համանախագահների երկիմաստ հայտարարությունից հետո կայացավ Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստը։ Ընդ որում՝ Ստեփանակերտում. հավանաբար դա վարչապետ Փաշինյանի նախաձեռնությունն էր՝ համաձայնեցված Արցախի ղեկավարության հետ։
Վերջերս «Ամերիկայի ձայնի» հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՄԽ) նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդի (ԱՄՆ) հարցազրույցը վերահաղորդվեց որոշ ռուսական և այսրկովկասյան ԶԼՄ-ներում, այդ թվում` հայկական։
Բնությունը շռայլ էր եղել քո հանդեպ՝ ներդաշնակորեն շաղախելով մարմնավոր անցողիկն ու մնայուն հոգեղենը, ասպետ տղամարդուն և մարդ արվեստագետին: Բնությունը՝ նախանձելիորեն շռայլ, դու՝ շռայլորեն անփույթ քեզ տրված բացառիկ շնորհի հանդեպ:
Լույսը վաղուց էր բացվել: Բենոն անշտապ մոտեցավ պատի տակի չեչոտ քարին, նստեց, մի երկու հերթապահ նյարդային շարժում անելով հարմարվեց, թեև քարը վաղուց հարմարվել ու հաշտվել էր անհանգիստ նստողի հետ:
Շատ տպավորի՜չ էր: ՈՒղղակի ցնցո՜ղ: Բոլոր պերսոնաժները դիմակներով էին: Բոլոր նկարների վրա: Ինչպիսի՜ միստիկ աշխարհ: Ինչպիսի՜ խորհրդավորություն, ինչպիսի՜ կախարդական մթնոլորտ:
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Երևանում, Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի հետ համատեղ ասուլիսում արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ: Նա հավելել է․ «Մենք պատրաստ ենք արագ ստորագրել այն տեքստը, որը համաձայնեցված է։ Համաձայնագիր, որով երկրները փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, Ալմաթիի հռչակագիրը, այն սահմանները, որոնք կային ԽՍՀՄ փլուզման ժամանակ»։