Եվրամիությանն անդամակցելը Հայաստանի գործն է և նրա ինքնիշխան իրավունքը՝ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ինչպես նրանք որոշեն, այդպես էլ կլինի։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է, իսկ մեր իրավունքն է որոշել այն արտոնությունների հարցը, որոնք Հայաստանը կկորցնի, եթե մերձենա ԵՄ-ի հետ»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։               
 

Պուտինը Տաջիկստանում է

Պուտինը Տաջիկստանում է
05.10.2012 | 14:20

Այսօր Դուշանբեում բանակցություններն են սկսել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Տաջիկստանի ղեկավար Էմոմալի Ռահմոնի միջև։ Հանդիպման սկզբում Պուտինը շնորհավորել է իր գործընկերոջը ծննդյան 60-ամյակի առթիվ։ «Ես միշտ գիտեի, որ Դուք իմաստուն մարդ եք և հրավիրել եք մեզ հենց Ձեր ծննդյան օրը՝ կարելի է ասել, մեզ ծուղակը գցելով։ Ծննդյան օրը ոչինչ մերժել հնարավոր չէ, և մենք ստիպված ենք լինելու ստորագրել այն, ինչ Դուք կպահանջեք»,- ասել է Պուտինը։ Նա նաև ընդգծել է, որ երկու երկրների միջև դեռևս մնում են չլուծված հարցեր։
Այսօր նախատեսված է նաև ՌԴ նախագահի այցելությունն այս երկրում տեղակայված 201-րդ ռուսական ռազմաբազա։ Նշենք, որ հուլիսի սկզբին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը որոշել էր հրաժարվել բազայի ֆինանսավորումից, քանի դեռ դրա վարձակալության ժամկետի երկարաձգման վերաբերյալ որոշում չի կայացվել։

Դիտվել է՝ 2525

Մեկնաբանություններ