Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Տկարության ուրախությունը

Տկարության ուրախությունը
07.10.2012 | 00:16

Հոկտեմբերի 7

Ո՛վ Փրկիչ, ներողամտությամբ նայիր մեզ, քանզի Դու գիտես մեր բոլոր տկարությունները։

Այո՛, գիտեմ ամեն ինչ։ Լսել եմ գթություն ու մեղաց թողություն հայցող ձեր աղաղակները։ Ձեր հուսաբեկ սրտից ելնող խուլ հառաչանքները։ Օգնություն հայցող ձեր աղաչանքներն ու հեծեծանքները։ Սխալների համար ապրած ձեր զղջումն ու վիշտը։ Գիտեմ ձեր բոլոր թուլությունները։
Բայց այս իրադարձությունների մեջ Ես ձեզ հետ եմ։ Իմ համակրանքը ձեր կողմն է։ Իմ զորությունը ձեր կողմն է։
ՈՒրախացեք ձեր տկարության վրա, Ի՛մ որդիներ։ Իմ զորությունը հայտնվում է տկարության ժամանակ։ Երբ դուք տկար եք, Ես զորավոր եմ։ Զորավոր` օգնելու, բժշկելու, պաշտպանելու։
Վստահեք Ինձ, Իմ սիրելիներ։ Ես ամեն ինչ գիտեմ։ Ես ձեր կողքին եմ։ Հզոր, միշտ կարող` փրկելու։ Հենվեք Իմ սիրո թևին. ձեզ ապահով զգացեք։

Դիտվել է՝ 9484

Մեկնաբանություններ