«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Տեղի է ունեցել է Էդուարդ Միրզոյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը

Տեղի է ունեցել է Էդուարդ Միրզոյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը
07.10.2012 | 15:40

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մեծանուն կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը:
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ներկայացրել է հուղարկավորության նախապատրաստական աշխատանքները:
Էդուարդ Միրզոյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին ժամը 18:00-20:00-ին` Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

Հոկտեմբերի 8-ին, ժամը 12:00-14:00-ին Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ համերգասրահում տեղի կունենա էդուարդ Միրզոյանի վերջին հրաժեշտը, այնուհետև` հուղարկավորության արարողությունը` Կոմիտասի անվան պանթեոնում։

Դիտվել է՝ 1258

Մեկնաբանություններ