Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Պուտինը կառչած չէ՞ իշխանությունից

Պուտինը կառչած չէ՞ իշխանությունից
07.10.2012 | 21:13

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իրեն դժվար չի լինի փոխանցել իշխանությունը, և երբ գա ժամանակը, կհեռանա պաշտոնից։ «Центральное телевидение» («НТВ») երեքժամյա հեռուստածրագրի շրջանակներում հանրահայտ Վադիմ Տակմինյովին տված հարցազրույցում նա հիշեցրել է, որ 2008 թվականին արդեն մեկ անգամ հեռացել է նախագահի պաշտոնից, և վստահեցնում է, որ դրանից հետո երկրի իրական իշխանությունն իր ձեռքում չի եղել։
Հարցազրույցում Պուտինը նաև ասել է, որ ընդդիմության շարքերում հեռանկարային դեմքեր չի տեսնում։ Ընդդիմության առաջնորդներ, ըստ նրա, կարող են լինել միայն գործի մարդիկ։ Մինչդեռ ամբիոններից բարձր քննադատություններ հնչեցնելը, ըստ նախագահի, բավարար չէ։
ՌԴ նախագահը նաև նշել է, որ պատրաստ է անդրադառնալ ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկու ներման հարցին, եթե վերջինս համապատասխան խնդրագրով հանդես գա։ Նշենք, որ Խոդորկովսկին դատապարտվել է 13 տարվա ազատազրկման և պատիժը կրում է Կարելիայում։

Դիտվել է՝ 2811

Մեկնաբանություններ

class="footer-right"> .