«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Նախագահը մասնակցել է Էջմիածնի 2697-ամյակի շրջանակներում կազմակերպված միջոցառումներին

Նախագահը մասնակցել է Էջմիածնի 2697-ամյակի շրջանակներում կազմակերպված միջոցառումներին
08.10.2012 | 11:18

Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 7-ին եղել է Արմավիրի մարզում: Էջմիածին քաղաքում Հանրապետության ղեկավարը մասնակցել է քաղաքի տոնի՝ 2697-ամյակի շրջանակներում հրավիրված «Համաշխարհային ժառանգության քաղաքներ» կազմակերպության ընդհանուր ժողովի և տնօրենների խորհրդի նիստի բացմանը:

Միջոցառումից հետո Սերժ Սարգսյանը ծաղիկներ է դրել քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող Արցախի հերոսամարտի հուշարձանին, հարգանքի տուրք մատուցել արցախյան ազատամարտում զոհվածներին հիշատակին:

Նախագահը Էջմիածնում նույն օրը ներկա է գտնվել նաև Մ. Եկմալյանի անվան վերանորոգված թիվ 1 երաժշտական դպրոցի բացմանը, շրջել դպրոցում, ծանոթացել իրականացված աշխատանքներին:

Դիտվել է՝ 1281

Մեկնաբանություններ