Զենքեր, փամփուշտներ, զինվորական հագուստ, պաշտպանիչ դիմակներ, ակնոցներ, ձեռնոցներ, ճանապարհ դեպի Էջմիածին… մարտադաշտ:
«Strikeball»-ի հերթական խաղը կայանալու է այսօր Էջմիածնի հատուկ խաղադաշտում: Խոսն էքստրեմալ սպորտաձևի մասին է, որի ընթացքում ռազմական գործողություններ են իրականացվում փոքր տարածության վրա: Կազմակերպիչների խոսքով, իսկական պատերազմից այն տարբերվում է միայն նրանով, որ մասնակիցները չեն տուժում և չեն մահանում, իսկ զենքերը, որոնք իրականից ոչնչով արտաքնապես չեն տարբերվում` կրակում են հատուկ գնդիկներով: Խաղերը շաբաթ օրերին անցկացնում է «Armenian Extreme Club»-ի «strikeball» թիմը: Խմբի անդամներից Վահե Սիմոնյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մասնակցել կարող են բոլորը, իսկ լավագույն մարզիկներից ստեղծվելու է հավաքական: Ի դեպ, «իսկական պատերազմով» հետաքրքրվում են նաև աղջիկները:
Ռուսաստանի նախագահը ակնարկեց, որ իրենք կարող են հեռանալ տարածաշրջանից, և դա հայ ժողովրդի որոշումը պետք է լինի։
Մի կողմ դնենք ստամոքսատնտեսական խնդիրները, որոնք հայ ժողովրդի մի զգալի հատվածն առաջնային է համարում (չնայած, այդ հարցում էլ չի կարողանում հասկանալ վիճակը)...