Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Խորհրդարանական ընտրություններ Լիտվայում՝ ճգնաժամի ֆոնին

Խորհրդարանական ընտրություններ Լիտվայում՝ ճգնաժամի ֆոնին
14.10.2012 | 13:22

Այսօր Լիտվայում տեղի են ունենում խորհրդարանական ընտրություններ։ Վերլուծաբանները կանխատեսում են, որ կառավարող «Հայրենյաց միություն-քրիստոնեադեմոկրատներ» կուսակցությունը ստիպված է լինելու դառնալ ընդդիմություն։
Անցկացված հարցումները վկայում են, որ հաղթանակ կտանի ձախկենտրոնամետ սոցիալ-դեմոկրատների կողմից ղեկավարվող կոալիցիան, որը խոստանում է հաղթահարել երկրում տիրող տնտեսական ճգնաժամը։ Գործող կառավարության վարած տնտեսական քաղաքականությունը երկրի բնակչության դժգոհության առիթ է դարձել։

Սոցիալ-դեմոկրատները ծրագրում են բարձրացնել նվազագույն աշխատավարձը և պայքարել գործազրկության դեմ, որը Լիտվայում հասել է 13 տոկոսի։

Դիտվել է՝ 3422

Մեկնաբանություններ