Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Ձեզ հարուստ զգացեք

Ձեզ հարուստ զգացեք
15.10.2012 | 00:11

Հոկտեմբերի 15

Ապրեք Իմ գաղտնի վայրում, որ կատարյալ բավարարումը ճանաչեք։ Հարուստ զգացեք ձեզ։ Աստծո շտեմարանները լցված են բերնեբերան, սակայն հարկ է, որ դուք անձնապես ձեր հոգու աչքերով տեսնեք այս իրողությունը։ Մտածեք, որ դուք տեր եք անբավ հարստությունների։ Դուք ձեզ համարեք իբրև դուստրեր թագավորի։ Այս արդեն ասել եմ ձեզ։ Առատություն ցանկացեք ձեզ համար և բոլոր նրանց, ում հանդեպ հատուկ հոգածություն ունեք և օգնել եք կամենում։

Դիտվել է՝ 915

Մեկնաբանություններ