Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Հավատի տեսողություն

Հավատի տեսողություն
17.10.2012 | 00:36

Հոկտեմբերի 17

Ինձ ուղղեք ձեր աչքերը Ինձ տեսնելու համար։ Մի՛ նայեք ձեր շրջապատում եղած փնթի բաներին, գեղեցկությունից զրկված դատարկություններին, մի՛ նայեք ձեր մեջ եղած և ձեր շրջապատի մարդկանց անկատարությանը։ Երբ ձեր հայացքը շարունակ ինձ փնտրի, այնժամ կունենաք հավատի տեսողություն, և կկարողանաք նշմարել Իմ մեջ ձեր կարողացածը և ձեր կամեցածը։
Ձեր անհանգստության մեջ նայեք Իմ անխռովությանն ու հանգստությանը։ Անհամբերության մեջ նայեք Իմ անսահման համբերությանը։ Ձեր պակասության և անկատարության մեջ նայեք Իմ կատարելությանը։
Ինձ նայելով` հետզհետե Ինձ այնքան կնմանվեք, որ ձեզ էլ կասեն, թե դուք առնչվել եք Հիսուսի հետ։
Երբ Ինձ նմանվելով ճշմարիտ առաջընթաց ապրեք, այդ ժամանակ դուք կկարողանաք անել այն, ինչ Ես արեցի, և ավելի մեծամեծերը պիտի անեք, որովհետև Ես գնում եմ Հորս մոտ։
Աստվածամերձ ձեր բնակության վայրից, ինչին այլևս չեն կարողանա մոտենալ ոչ մարդկային սովորական կաշկանդումները և ոչ էլ սահմանափակումները, Ես կարող եմ պարգևել ձեր ամենահաղթ և ամենահրաշագործ ուժը` ձեր աստվածային եղբոր ու դաշնակցի։

Դիտվել է՝ 1055

Մեկնաբանություններ