X սոցիալական ցանցի իր էջում Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Սեյեդ Խամենեիի ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին գրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խորապես սխալվում է, կարծելով, թե կարող է Իրանին հարկադրել մի գործարքի, որը կավարտի «ագրեսիայի ակտը»։ «Պարոն Թրամփ, մի կարծեք, թե կարող եք օգտագործել Իրանի այսօրվա անդորրը՝ Պեկին հաղթական մուտք գործելու համար։ Նախ և առաջ սովորեք Արևմտյան Ասիայի նոր աշխարհաքաղաքական կարգի այբուբենը»,- ընդգծել է Վելայաթին։               
 

Համահայկական ձմեռային խաղե՞ր

Համահայկական ձմեռային խաղե՞ր
23.10.2012 | 11:14

Կիպրոսում կայացել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործադիր մարմնի նիստը, որի ժամանակ ընդունվել է 2014-ին Ծաղկաձորում համահայկական առաջին ձմեռային խաղեր անցկացնելու մասին որոշում: Խաղերի ծրագրում ընդգրկվելու են դահուկ, լեռնադահուկ, սնոուբորդ և հոկեյ մարզաձևերը: Գործկոմի որոշմամբ` 2015 թվականից ամառային խաղերի ծրագրում ներառվել են նաև հրաձգություն, հեծանվասպորտ, սիրողական գոլֆ, սպորտային պարեր մարզաձևերը, ավելացել են լող մարզաձևի` բատերֆլայ (50 և 100 մետր), թիկնալող (50 և 100 մետր), փոխանցումալող (4x100 մետր), համակցված փոխանցումալող (4x100 մետր) ձևերը, թեթև աթլետիկայից` բարձրացատկ մարզաձևը:
Ինչ խոսք, ողջունելի է հնչեղ այս անունը կրող կոմիտեի նմանօրինակ ձեռնարկը` ձմեռային մարզաձևերը նույնպես համահայկականի տակ անցկացնելը, սակայն անվիճելիորեն շատ ավելի ողջունելի կլիներ, եթե այն ուշադրություն դարձներ նաև խաղերի մարզական կողմին, դրանց հեղինակության բարձրացմանը (ցավոք, դրանք բակայինի մակարդակից այն կողմ չեն անցնում) և ոչ թե միայն ագիտպրոպագանդիստական կողմի ապահովմանը: Գուցե համահայկականի գործադիրկոմիտեականները Լառնակայում ժողովվելուց առաջ սրա մասին է՞լ մտածեին, թե չէ, մի տեսակ, նեխող լվացքի հոտ է գալիս այս ամենից, այն կարգի «լվացքի», որի մասին հանրապետությունում, կարծես, սկսել են լրջորեն մտածել:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2976

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ