Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Լքողներ

Լքողներ
26.10.2012 | 00:13

Հոկտեմբերի 26

Քո հավատը պետք է կատարյալ լինի։ Իմ սերը պակասով չի բավարարվում։ Ես հաճախ եմ «վիրավորվել Իմ բարեկամների տան մեջ»։ Մի կարծեք, թե թշնամիների կողմից եղած թուքը կամ արհամարհանքը, ծաղրանքը կամ հեգնանքն են վիրավորել Ինձ։ Ոչ, ամենևին։ «Նրանք լքեցին նրան ու փախան», «Չեմ ճանաչում այդ մարդուն»։ Սրանք են, որ հետք թողեցին Իմ սրտում։
Այդպես է և հիմա. Իմ թշնամիների անհավատությունը չէ, որ վշտացնում է Ինձ, այլ այն, որ Ինձ սիրող ու ճանաչող Իմ բարեկամները դեռևս չեն կարողանում Ինձ հետ մինչև վերջ քայլել։

Դիտվել է՝ 949

Մեկնաբանություններ