Եվրամիությանն անդամակցելը Հայաստանի գործն է և նրա ինքնիշխան իրավունքը՝ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ինչպես նրանք որոշեն, այդպես էլ կլինի։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է, իսկ մեր իրավունքն է որոշել այն արտոնությունների հարցը, որոնք Հայաստանը կկորցնի, եթե մերձենա ԵՄ-ի հետ»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։               
 

ՈՒկրաինայում իշխող կուսակցությունը հաղթում է

ՈՒկրաինայում իշխող կուսակցությունը հաղթում է
29.10.2012 | 11:53

Ուկրաինայի Ռեգիոնների կուսակցությունը հաղթում է խորհրդարանական ընտրություններում։ Քվեաթերթիկների 15 տոկոսի հաշվարկի արդյունքում իշխանական Ռեգիոնների կուսակցությունը հավաքել է ձայների 38,63 տոկոսը, նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի ընդդիմադիր կուսակցությունը ստացել է 20,12 տոկոս։
Նրանցից բացի, ամենայն հավանականությամբ, Գերագույն ռադա կանցնեն կոմունիստները (15,63 տոկոս), Վ. Կլիչկոյի «Ուդառ» կուսակցությունը (12,06 տոկոս), «Ազատություն» ազգային կուսակցությունը (6,71 տոկոս)։

Դիտվել է՝ 2689

Մեկնաբանություններ