Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Աղոթք ուրախության

Աղոթք ուրախության
01.11.2012 | 00:01

Նոյեմբերի 1

Սիրելի Տեր, ուրախությունը այն պատգամաբերն է, որ մեր աղոթքները Քեզ է հասցնում։

Աղոթքը կարող է լինել խունկի նման վեր բարձրացող, կարող է լինել նաև մշուշի նման ցած սահող, որ հողին կառչած լինելով` չունի կարողություն սավառնումի։
Ամենատես աչքը, ամեն ինչ ունկնդրողը լսում ու ճանաչում է վեր ելնող աղոթքի ամեն մի ելևէջ։
Սակայն ճշմարիտ հավատքի աղոթքը տեսնող, զգացող ու սիրող սրտի ուրախության աղոթքն է, որ ողջունելու համար վեր է ձգվում` վստահ, որ ուրախ պատասխան կստանա։

Դիտվել է՝ 1389

Մեկնաբանություններ