Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Եսը սպանում է զորությունը

Եսը սպանում է զորությունը
07.11.2012 | 01:45

Նոյեմբերի 7

Երբ դուք ապրում եք Իմ մեջ և ցանկանում կատարել Իմ կամքը և Իմ գործը, այդ ժամանակ Իմ հոգին ձեր կյանքի միջով անցնում է ուրիշներին։
Ոմանց թվում է, թե համեստություն են անում` ասելով, որ իրենք շատ քիչ բան են անում և Ինձ համար առանձնապես ոչ մի արժեք չեն ներկայացնում։ Ի՞նչ պատասխան տալ առվակին, եթե նա ասի. «Ես այնքան քիչ բան եմ անում, երանի թե ես կարողանայի ավելի օգտակար լինել»։ Այստեղ պատասխանը մեկն է` «Այդ դու չէ, այլ քո միջով անցնող ջուրն է, որ օրհնում և փրկում է, քո արածը պետք է լինի` որ թույլ չտաս, որպեսզի որևէ մի բան խցանի, փակի ճամփան քո միջով անցնող ջրի»։ Միակ խոչընդոտը, որ կարող է արգելելով խցանել առվակը` քո Ես-ն է։ Երբ կարողանաս քեզնից հեռու նետել այն, այդ ժամանակ կարող ես վստահ լինել, որ Իմ հոգին անարգել կհոսի քո միջով։
Այդ ժամանակ է, որ բոլոր ձեզ հետ շփվողները օրըստօրե ավելի պարզորոշ կզգան, որ դուք Իմ զորությունը փոխանցող առուներ եք։ Երբ ընդունեք այս պարզ ճշմարտությունը, այնժամ դյուրին կլինի ընդունել, որ ձեզ հետ շփում ունեցողներն օգտվում են ոչ թե ձեզնից, այլ` Իմ հոգուց, որ ձեր միջով հոսում է` առուների միջով հոսող ջրի պես։

Դիտվել է՝ 1023

Մեկնաբանություններ