Նոյեմբերի 7-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Սևան-Երևան ճանապարհի 15-րդ կմ-ին շրջվել և ընկել է ձորը: Պատահարի հետևանքով վարորդը` 1982 թ. ծնված Սոս Ավագյանը, տեղում մահացել է: Կատարվում է քննություն:
Երեկվա մեր հրապարակմամբ արտահայտված մտահոգությունը, որ ԱՄՆ-ը կարող է վերսկսել Իրանի դեմ հարձակումը, և պատերազմն այս դեպքում կարող է ավելի ավերիչ լինել ու մեծամասշտաբ, ընդամենը ժամերի ընթացքում նոր հիմնավորումներ ստացավ:
Բայց մինչ դրանք ներկայացնելը, նկատենք, որ «Аргументы и факты»-ին տված բացառիկ մեկնաբանության մեջ ռազմական փորձագետ Յուրի Կնուտովի հայտարարությունը, ըստ որի, Միացյալ Նահանգներում Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նախաշեմին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարող է գնալ հակամարտության սրման՝ հաղթանակի հաշվին իր վարկանիշը բարձրացնելու նպատակով, միանգամայն տրամաբանական է...