Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Գազայի հատվածում 5 պաղեստիցի է զոհվել

Գազայի հատվածում 5 պաղեստիցի է զոհվել
11.11.2012 | 21:10

Ավելի քան հինգ պաղեստինցի է զոհվել շաբաթ օրն Իսրայելի և Գազայի հատվածի սահմանին տեղի ունեցած մի շարք բախումների հետևանքով։ Մոտ 20 մարդ վիրավորվել է։
Ավելի վաղ տասնյակ արկեր են բաց թողնվել Իսրայելի հարավային շրջանների՝ ի պատասխան 4 պաղեստինցիների սպանության։ Պաղեստինյան կողմը վստահեցնում է, որ զոհվածները քաղաքացիական անձինք են։ Բացի այդ, պաղեստինյան «Իսլամական ջիհադ» շարժումը հայտնել է, որ Իսրայելի ավիահարվածներից զոհվել է իր անդամներից մեկը։

Դիտվել է՝ 2863

Մեկնաբանություններ