Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Եվրոպայում այսօր դժգոհության օր է

Եվրոպայում այսօր դժգոհության օր է
14.11.2012 | 15:30

Այսօր Եվրամիության մի շարք երկրներում տեղի են ունենում զանգվածային ցույցեր գործազրկության և տնտեսության խիստ միջոցների դեմ։ Այսօր Եվրոպայում հայտարարված է գործողությունների և համերաշխության օր, որի շրջանակներում ցուցարարները կոչ են անում երկրների առաջնորդներին ուշադրության դարձնել բնակչության շրջանում մեծացող դժգոհության ալիքի վրա և հրաժարվել տնտեսական խիստ քայլերից։
Իսպանիայում և Պորտուգալիայում գործադուլները սկսել են այսօր կեսգիշերին։ Մասնակիցները բողոքում են աշխատավարձերի, թոշակների և նպաստների կրճատման, հարկերի բարձրացման համար։
Իտալիայում կանցկացվի չորսժամյա համազգային գործադուլ, որին կմիանան տրանսպորտի ոլորտի աշխատակիցները։
Ֆրանսիայում արհմիությունները կոչ են արել բյուջետային ոլորտի աշխատողներին միանալ բողոքի ցույցերին, սակայն հայտնի չէ, թե որքան մարդ կարձագանքի այդ կոչին։
Բողոքի ակցիաներին ընդհանուր առմամբ մասնակցում է 23 երկիր։ Այն կազմակերպել է Արհմիությունների եվրոպական կոնֆեդերացիան։

Դիտվել է՝ 2303

Մեկնաբանություններ