Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Իմ հոգով

Իմ հոգով
15.11.2012 | 01:22

Նոյեմբերի 15

Մարդիկ հակված են մտածելու, որ Իմ հրաշագործ զորությունը` միայն մեկ անգամ է ժամանակի մեջ գործադրվել։ Բայց այդպես չէ իրականում։ Քանի որ, երբ որևէ տեղ մի որևէ մարդ վստահել է Ինձ իր ողջ հոգով և Ինձ է թողել օրերի ու ժամերի նախընտրությունը, այդժամ Իմ հոգու զորությունն ի հայտ է եկել այնքան սքանչելի ու բացահայտ, որքան` Իմ երկրի վրա եղած ժամանակ։ Որքան եղել է առաքյալներին բանտից ազատելու, նրանց միջոցով բժշկություն կամ այլ հրաշքներ կատարելու ժամանակ։
Վստահեք Ինձ։ Անսահման հավատ ունեցեք Իմ նկատմամբ։ Եվ արդյունքը շուտով պիտի տեսնեք. և տեսնելով` փառք պիտի տաք Ինձ։ Հիշեք և հաճախ ասեք դուք ձեզ. «Ո՛չ զորությամբ, ո՛չ կարողությամբ, այլ Իմ հոգով,- ասում է Տերը»։
Գործադրեք այս զորավոր թելադրանքները ձեր առօրյա կյանքի մեջ և կտեսնեք, որ ձեր օգնությունն ու փրկությունը ապահովված են։

Դիտվել է՝ 888

Մեկնաբանություններ